Հրանտ Մելքումյանը գլխավորեց աղյուսակը

Գերմանական Բադ Վիսզե քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 6-րդ տուրում հաղթելով խորվաթ գրոսմայստեր Անտե Սարիչին, Հրանտ Մելքումյանը 5,5 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նա լրացուցիչ գործակիցներով գերազանցում է նույնպիսի արդյունք ունեցող Գերմանիայի ներկայացուցիչներ Լիվիու-Դիտեր Նիսիպիանուին ու Ալեքսանդր Գրաֆին, հնդիկ Գիտա Նարայանան Գոպալին և բելառուս Անդրեյ Ժիգալկոյին:

Գրաֆի և Գոպալի միջև կայացած մրցախաղում ոչ-ոքի արդյունք գրանցվեց: Նիսիպիանուն հաղթեց Եվգենի Վորոբյովին, Ժիգալկոն էլ պարտության մատնեց Ալեքսանդր Շտոլտեին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ