Հրանտ Մելքումյանը Դոեբերլի Գավաթի խաղարկութունում 3-րդն է

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը  մասնակցել է Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում անցկացվող Դոեբերլի Գավաթի խաղարկությանը:

Այս մրցաշարին մասնակցել  են 7 երկրի 59 շախմատիստ, որոնց թվում էին նաև 4 գրոսմայստեր և 13 միջազգային վարպետ:

Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր  և հնդիկ գրոսմայստեր Գանգուլի Սուրյա Շեկհարի հետ կիսել 2-3-րդ հորիզոնականները, սակայն ավելի ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով հայտնվել է 3-րդ հորիզոնականում, փոխանցվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

Մրցաշարի հաղթողի կոչումը միանձնյա նվաճել է Ավստրալիան ներկայացնող միջազգային վարպետ Մորիս Ջեյմսը՝ 7,5 միավորով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ