Հրանտ Մելքումյանը 3 հաղթանակներով է մեկնարկել Բադ Վիսզեի մրցաշարում

Հրանտ Մելքումյանը գերազանց է մեկնարկել գերմանական Բադ Վիսզե քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում, որին մասնակցում են ռեկորդային թվով՝ 474 շախմատիստներ: Հայ գրոսմայստերը շահել է  3 պարտիաներն էլ՝ պարտության մատնելով Մայքլ Վալդային, Ռայնհարդ Զունկերին և Հենդերսոն դե Լա Ֆուենտեին: Հրանտ Մելքումյանը 35 մասնակիցների հետ 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

9 տուրով, շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 16700 եվրո է: Այն բաշխվելու է լավագույն արդյունքի հասած 20 մասնակիցների, ինչպես նաև ցածր վարկանիշ ունեցող շախմատիստներից բոլորից հաջող հանդես եկածների  մեջ: Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 2500 եվրոյով, 2-րդ տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 2000 եվրո, 3-րդ տեղը՝ 1500 եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ