Հոյբերգ. «Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի նույն կերպ խաղալ նաև Հայաստանի դեմ»

Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պիեր-Էմիլ Հոյբերգը խոսել է ԱԱ 2018թ. որակավորման փուլի Հայաստանի դեմ առաջիկա խաղի մասին: «Սաուտհեմփթոնի» կիսապաշտպանը հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի խաղալ Հայաստանի դեմ այնպես, ինչպես օրեր առաջ խաղացին Լիխտենշտեյնի ընտրանու հետ (5-0):

«Մենք անցկացրեցինք հիանալի հանդիպում: Շատ լավ էի համագործակցում Կվիստի հետ խաղադաշտի կենտրոնում և մենք կարողացանք օգնել մեր թիմին հաղթել: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այդպես խաղալ նաև Հայաստանի հավաքականի հետ»,- ասել է Հոյբերգը:

Հիշեցնենք, որ Դանիա – Հայաստանի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ