Հովիկ Հայրապետյանը շարունակեց հաղթարշավը

Շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության 4-րդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Հովիկ Հայրապետյանը շարունակեց հաղթարշավը՝ տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը: Նրա մրցակիցը Դավիթ Քալաշյանն էր:

Ուշադրության կենտրոնում էր նաև պատանիների աշխարհի չեմպիոններ Հայկ Մարտիրոսյանի և Մանուել Պետրոսյանի մրցավեճը: Հաջողությունն ուղեկցեց ավելի կրտսեր տարիքային խմբում չեմպիոնի կոչմանն արժանացած Հայկին: Այդ հաղթանակի շնորհիվ Մարտիրոսյանը վաստակեց 3,5 միավոր և ընդհուպ մոտեցավ առաջատարին՝ նրան զիջելով ընդամենը կես միավորով:

Վերջապես հաջողությունն ուղեկցեց նաև մրցաշարի մասնակից մյուս գրոսմայստերին՝ Լևոն Բաբուջյանին, ով Կարեն Հովհաննիսյանի հետ պարտիայում առաջին հաղթանակը տոնեց: Բաբուջյանի օգտին 1,5 միավոր է գրանցված:

2-րդ հաղթանակը տոնեց Արամ Հակոբյանը, ով առավելության հասավ Արմենակ Եղիազարյանի նկատմամբ ու վաստակեց 2,5 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև Մանուել Պետրոսյանը, Նորայր Թորոսյանն ու Տիգրան Հարությունյանը:

Երեք պարտիա խաղաղ ելք ունեցավ: Հաշտություն կնքեցին Շանթ Սարգսյանն ու Նորայր Թորոսյանը, Արման Միքայելյանն ու Տիգրան Հարությունյանը, Ռաֆայել Բակունցն ու Դավիթ Շահինյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ