Հովիկ Հայրապետյանը միացավ առաջատար եռյակին

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում 4 առաջատարների մասնակցությամբ հանդիպումներն էին: Նրանցից երկուսը՝ Լևոն Բաբուջյանն ու Ռոբերտ Աղասարյանը մրցում էին միմյանց հետ: 69-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին:  Նրանք իրենց ակտիվում ունեն 2,5-ական միավոր:

Առաջատարներից  մյուսը՝ ռուսաստանցի Դմիտրի Գորդիևսկին ևս հաշտություն կնքեց չեխ Վոյտեխ Պլատի հետ և նույնպես վաստակեց 2,5 միավոր: Իսկ ահա 4-րդ առաջատար Արման Միքայելյանի համար 4-րդ տուրն անհաջող էր: Նա առաջին պարտությունը կրեց՝ զիջելով նախորդ տարվա մրցաշարի հաղթող Դավիթ Պառավյանին: Երկուսն էլ իրենց հաշվին 2-ական միավոր ունեն:

Միքայելյանի փոխարեն առաջատար քառյակում տեղ զբաղեցրեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, ով պարտության մատնեց Վահե Բաղդասարյանին: Ստանիսլավ Բոգդանովիչը հաղթեց Արամ Հակոբյանին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ