Հովհաննես Համբարձումյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում կամ Սերբիայում

Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը  շարունակում է մնալ մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում:

Ինչպես հաղորդում է macedonianfootball կայքը, 25-ամյա եզրային պաշտպանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում կամ Սերբիայում: Վերջինիս ծառայություններով հետաքրքրված են Մոսկվայի «Սպարտակը» և սերբական «Պարտիզանը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Համբարձումյանի տրանսֆերը ցանկանում են ձեռք բերել «Լեսթերը», «Էվերթոնն», «Վեսթ Բրոմվիչը» և «Անդերլեխտը» :

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ