Հովհաննես Գաբուզյանն առաջատարներին հետապնդողների թվում է

Բեռլինի շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը հաշտություն կնքեց Ստեֆան Ֆեյլի հետ: Հայ գրոսմայստերը 3,5 միավորով 19-րդ հորիզոնականում է:

4 առաջատարների միջև կայացած հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Ալեքսանդր Կարպաչովն ու Բորիս Չատալբաշևը, Հենրիկ Տեսկեն և Հանս Ստեֆանսոնը: Դա հնարավորություն տվեց Պավել Ասենովին, Անդրեյ Կովալյովին, Վյաչեսլավ Ինկովին ու Յակոբ Մեյստերին 4,5-ական միավորով հավասարվելու առաջատարներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ