Հովհաննես Գաբուզյանը շախմատի ուսանողական խաղերում առաջատար է

ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում մեկնարկել են Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերը: Արդեն կայացել են նախատեսված 9 տուրերից 4-ը:

Տղաների պայքարում Հայաստանը ներկայացված է 3 շախմատիստով: Մեր շախմատիստներից Հովհաննես Գաբուզյանը իր բոլոր 4 հանդիպումները ավարտել է հաղթանակով և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սամվել Տեր-Սահակյանը 4 հնարավորից վաստակել է 3 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը իր ակտիվում ունի 2,5 միավոր:

Աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիա Գևորգյանը 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր և ընթանում է 2-րդ հորիզոնականում, իսկ առաջատարը Իրանը ներկայացնող Հակիմիֆարդ Ղազալն է: Նշենք, որ 5-րդ տուրում Գևորգյանը սպիտակ խաղաքարերով կմրցի հենց Հակիմիֆարդի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ