Հովհաննես Գաբուզյանը պահպանում է առաջատարի դիրքերը

Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերի 6-րդ և 7-րդ տուրիցդ հետո Հովհաննես Գաբուզյանը իր երկու պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի արդյունքով: 6-րդ տուրում Գաբուզյանի մրցակիցը մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Վլադիմիր Ֆեդոսեևն էր, իսկ 7-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց մեր մյուս պատվիրակ Սամվել Տեր-Սահակյանի հետ:

Այսպիսով 7-րդ տուրից հետո Գաբուզյանը և Ֆեդոսեևը ունեն 6-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները: Մեր մյուս երկու ներկայացուցիչները` Սամվել Տեր-Սահակյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը վաստակել են 5-ական միավոր և կիսում են 4-րդ հորիզոնականը:

Աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիա Գևորգյանը, որը 5-րդ տուրից հետո միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, երեկ կրեց երկու պարտություն և այժմ կիսում է 6-րդ հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ