Հովհաննես Գաբուզյանը կարիերայի լավագույն ցուցանիշն է սահմանել

Հովհաննես Գաբուզյանը կիսել է 1-2-րդ հորիզոնականները «Նոնա-75» մրցաշարում, սակայն լրացուցիչ ավելի ցածր ցուցանիշների պատճառով հայտնվել է 2-րդ հորիզոնականում, իսկ մրցաշարի հաղթող է դարձել Էմիլ Սուտովսկին՝ հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Վերջին տուրում Հովհաննեսը ոչ-ոքի է խաղացել Եվգենի Ռոմանովի հետ:

Գաբուզյանը նաև 11 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը, և ընթացիկ հաշվարկով այն կազմում է 2631 կետ, ինչը նրա կարիերայի դեռևս լավագույն ցուցանիշն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ