Հովհաննես Բաչկովն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Վենեսուելայում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար անցկացվող վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3:0 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Վոլոդիմիր Մատվիչուկի նկատմամբ և մտել եզրափակիչ՝ ապահովելով Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Այսպիսով, Հայաստանը Օլիմպիական խաղերում կներկայացնեն 5 բռնցքամարտիկներ, ինչը նոր ռեկորդային ցուցանիշ է բռնցքամարտ մարզաձևում: Ընդհանուր առմամբ, այժմ Հայաստանն ունի 30 օլիմպիական ուղեգիր:

Վենեսուելայում անցկացվող մրցաշարում ուղեգիր են նվաճում 1-3 տեղ զբաղեցրած բռնցքամարտիկները: Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 3-ին և կավարտի 8-ին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ