Հովհաննես Բաչկովը վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում է

Վենեսուելայում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում հաջող է մեկնարկել Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Քառորդ եզրափակչում Բաչկովը 3:0 հաշվով առավելության հասավ Իռլանդիան ներկայացնող Պետեր Ռայմոնդ Մոյլետեի նկատմամբ: Հայաստանի ներկայացուցիչը կիսաեզրափակչում է, որտեղ իր մենամարտը կանցկացնի հուլիսի 7-ին: Այստեղ հաղթանակ տանելու դեպքում Բաչկովը կնվաճի օլիմպիական ուղեգիր; Նշենք, որ այս պահին բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Օլիմպիական խաղերին ներկայանալու է 4 մարզիկով:

Հիշեցնենք, որ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) հնարավորություն էր տվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին: Նրանց վարկանիշային մրցաշարը անց է կասցվում Կարակասում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ