Հովհաննես Բաչկովը նույնպես հաղթանակով է մեկնարկում

Թուրքիայի Սամսուն քաղաքում մեկնարկել է Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:

64 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը քիչ առաջ իր մեկնարկային մենամարտում հաղթանակ տարավ Բելգիան ներկայացնող Անտուան Վանաչերեի նկատմամբ, եւ դուրս եկավ 1/8, որտեղ մրցելու է իտալացի Վիչենցո Արեչիայի հետ: Մենամարտը տեղի է ունենալու ապրիլի 11-ին:

Հիշեցնենք, որ այսօր հաղթանակ է տարել նաեւ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգա նաեւ 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը:

Աղբյուր՝ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիա

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ