Հովհաննես Բաչկովը դարձել է վարկանշային մրցաշարի հաղթող

64 կգ քաշային  կարգում հանդես եկող հայազգի Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ բռնցքամարտիների համար անցկացվող վարկանիշային մրցաշարի եզրափակչում պատության է մատնել  Թուլասի Թառումալինգամին և նվաճել մրցաշարի հաղթողի կոչումը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Բաչկովը մրցակցին նոկաուտի ենթարկեց 3-րդ ռաունդում:

Մրցաշարի քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկն առավելության էր հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետենի նկատմամբ: Կիսաեզրափակչում Բաչկովը հաղթել էր ուկրաինացի մարզիկին և նվաճել Ռիո-2016-ի ուղեգիր:

Վենեսուելայում անցկացվող մրցաշարում ուղեգիր են նվաճել 1-3 տեղ զբաղեցրած բռնցքամարտիկները:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ