Հոլանդիայում կկիրառվեն կրկնապատկերներ 2018/17 մրցաշրջանից

Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսա-մրցավարության խորհրդի նախագահ Մարկ վան դեր Ռուստը տեղեկացրել է, որ 2018/19 մրցաշրջանից սկսած երկրի առաջնությունում բոլոր հանդիպումների ընթացքում կկիրառվեն կրկնապատկերներ:

«ՖԻՖԱ-ն ամբողջ աշխարհումայդ համակարգի օգտագործման հավանություն է տվել: Դա նշանակում է, որ 2018 թվականից փորձարկումներ կանցկացվեն: Մինչև այդ ոչինչ չի փոփոխվի, բայց փորձարկումներ շատ են արվելու:

Հաջորդ մրցաշրջանում այդ համակարգը կօգտագործենք գավաթային խաղերում, իսկ 2018/19 խաղարշրջանից ՝ առաջնության բոլոր խաղերում:

Միջազգային ասպարեզում կրկնապատկերները կկիրառվեն աշխարհի երիտասարդական առաջնությունում և Կոնֆեդերացիայի գավաթում: Այնուհետև, ՖԻՖԱ-ն և ԻՖԱԲ-ը կգնահատեն համարկարգի աշխատանքը»,-ասել է Վան դեր Ռուստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ