Հոգևո՞ր սնունդ, թե՞ մարմնական. ինչպես բրազիլացի Ռոնալդոն դիմավորեց 17-ամյա Պատոյին

Ռոնալդոն 17-ամյա Պատոյին Playboy ամսագիր է ցույց տվել…

Ալեշանդրե Պատոն պատմել է, թե ինչպես է իրեն դիմավորել բրազիլացի Ռոնալդոն «Միլանում»: Երբ 17-ամյա Պատոն դեռ նորամուտն էր նշում իտալական ակումբի կազմում, հանդերձարանում նա շփվում էր այնպիսի աստղերի հետ, ինչպիսին Ռոնալդոն, Պաոլո Մալդինին և Կական են:

«Հանդերձարանում ես նստած էի Ռոնալդոյի ու Մալդինիի կողքին, իսկ իմ դիմաց Կական էր:

Դեռ նոր էի «Միլանում» և հիշում եմ, թե ինչպես Ռոնալդոն ինձ ցույց տվեց Playboy ամսագիրն ու հարցրեց՝ ուզում եմ իր նմա՞ն լինել, թե՞ նախընտրում եմ Կակայի մոտ գնալ՝ մատնացույց անելով եկեղեցական պարագաներ»,- Պատոյի խոսքն է փոխանցում Squawka-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ