Հոկեյ

16.01.2017

Հոկեյիստի ՝ Մեսիի ոճով անցումը և դարպասի գրավումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Դետրոիտ Ռեդ Ուինգզի» հոկեյիստ Անդրեաս Աթանասիուն դարձել է անչափ գեղեցիկ գոլի հեղինակ:
13.01.2017

Ռուսաստանի և Չեխիայի մինչև 18 տարեկան հոկեյիստուհիների դաժան ծեծկռտուքը ԱԱ եզրափակիչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16.11.2016

Անվտանգության աշխատակցի ինքնամոռաց պարը հոկեյի հանդիպման ժամանակ (տեսանյութ)

Հոկեյի մայրցամաքային լիգայի «Ամուր» - «Սիբիր» հանդիպման ընդմիջմանը անվտանգության աշխատակիցը սկսել է պարել Մայքլ Ջեքսոնի երգի տակ:
30.09.2016

Կանադան նվաճեց Աշխարհի գավաթը (տեսանյութ)

Սեպտեմբերի 30-ին Տորոնտոյում Կանադայի հոկեյի հավաքականը կարողացավ նաև եզրափակչի 2-րդ խաղում հաղթել Եվրոպայի հավաքականին: Այս անգամ կանադացիները կամայյին հաղթանակ տոնեցին ՝ 2-1 հաշվով: Մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող ճանաչվեց կանադացի Սիդնի Կրոսբին:
12.09.2016

Հոկեյ. «Արարատը» մրցաշրջանը սկսել է երկու խոշոր հաշվով հաղթանակներով

Բելառուսի հոկեյի առաջնությունում իր նորամուտն է նշել հայկական «Արարատ» ակումբը: Սեպտեմբերի 11-ին ու 12-ին «Արարատը» 2 հանդիպում է անցկացրել «Բրեստ-2» ակումբի հետ, որին նախ հաղթել է 8-3, ապա` 7-1 հաշվով: Հաջորդ հանդիպումը «Արարատը» կանցկացնի սեպտեմբերի 18-ին` հյուրընկալվելով Բելառուսի մինչև 18 տարեկանների հավաքականին:
24.08.2016

Հոկեյի «Արարատ» ակումբը կմասնակցի Բելառուսի առաջնությանը

Բելառուսի հոկեյի ասոցիացիան հաստատել է տափօղակով հոկեյի երկրի 2016/17 առաջնության խաղացանկը: Սեպտեմբերի 10-ին մեկնարկելիք առաջնությանը կմասնակցեն 12 թիմեր, այդ թվում՝ «Արարատ» անունը կրող ակումբը, որն ըստ hockey.by-ի՝ ներկայացնում է Երևան քաղաքը: «Արարատը» նոր ակումբ է Բելառուսի հոկեյի լիգայում, նախորդ տարի հանդես է եկել պատանեկան լիգայում և 11 թիմերի շարքում գրավել 6-րդ տեղը: Ակումբի մասին խոսել է Բելառուսի հոկեյի ֆեդերացիայի սպորտային տնօրեն Ալեքսանդր Խրոմիլյովը. «Պարզ է, որ մանկապատանեկան հոկեյից մեծահասակների մակարդակ բարձրանալը շատ դժվար է: Սակայն, տեսնելով այն ցանկությունն ու էնտուզիազմը, որով «Արարատը» ցանկանում է դառնալ առաջնության մասնակից, մենք հասկանում ենք, որ տղաների մոտ ամեն ինչ պետք է ստացվի: Իհարկե, շատ ուրախ ենք, որ մեր երկրի հոկեյի քարտեզի վրա հայտնվում է երկար սպասված Օրշա քաղաքը, հենց այնտեղ է «Արարատը» անցկացնելու իր հանդիպումները, իսկ ակումբի բազան կլինի Վիտեբսկ քաղաքը: Այժմ նորաթուխ թիմը մի շարք ստուգողական հանդիպումներ է անցկացնում: «Արարատ» թիմին ու մյուս բոլոր մասնակիցներին ցանկանում  եմ հաջողություն, անզիջում պայքար և մեծ հաղթանակներ Բարձրագույն լիգայում»: «Արարատը» իր առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 11-12-ին «Բրեստ-2» թիմի դեմ:
22.05.2016

Կանադայի հավաքականը՝ տափօղակով հոկեյի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանում ավարտվեց տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը: Եզրափակիչում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարեցին Ֆինլանդիայի ու Կանադայի հավաքականները: Կանադայի հավաքականի՝ 1-ին և 3-րդ շրջանում խփած մեկական գոլը Պետերսի թիմի համար հաղթական եղավ: Գոլերը հեղինակեցին 19-ամյա Կոնոր Մակդևիդը և 25-ամյա Մեթ Դյուշենը: Ֆինլանդիայի հավաքականը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն: Ավելի վաղ հաղորդել էինք, որ բրոնզե մեդալակիր է դարձել Ռուսաստանի հավաքականը, որը 3-րդ տեղի համար պայքարում 7:2 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի ընտրանուն: Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնություն. Եզրափակիչ. Ֆինլանդիա - Կանադա՝ 0:2
22.05.2016

Ռուսաստանի հավաքականը՝ տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ռուսաստանում ավարտին է մոտենում տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը: Բրոնզե մեդալի համար պայքարում Ռուսաստանի հավաքականը 7:2 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ընտրանուն: Եզրափակիչում աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Ֆինլանդիայի ու Կանադայի հավաքականները:
28.02.2016

Ռիո դե Ժանեյրո. Օլիմպիական ավանը խաղերի մեկնարկից 5 ամիս առաջ

15.10.2015

Արաս Օզբիլիսը ներկա է գտնվել Մոսկվայի «Սպարտակի» հոկեյի թիմի խաղին (լուսանկարներ)

«Սպարտակի» ֆուտբոլիստներ Սալվատորե Բոկետին, Կիրիլ և Դմիտրի Կոմբարովները և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Արաս Օզբիլիսը ներկա են գտնվել «Սպարտակ» - «ՍԿԱ» հոկեյի հանդիպմանը:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գետառի 4/17 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: