Հնարավոր է՝ Մխիթարյանը «Սուոնսիի» դեմ խաղա մեկնարկից

Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, «Յունայթեդի» մեկնարկային կազմում լինի «Սուոնսիի» դեմ հանդիպմանը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում կայանալիք «Սուոնսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը կարող է լինել մեկնարկային կազմում:

Ժոզե Մոուրինյոյի թիմը ևս մեկ կորուստ ունի «կարապների» դեմ խաղից առաջ: Մարկուս Ռեշֆորդը չի կարողանա մասնակցել խաղին՝ հայտնում է M.E.N-ը:

Հիշեցնենք, որ հանդիպմանը չի մասնակցի նաև Պոլ Պոգբան: Այսպիսով՝ Մխիթարյանի մասնակցությունը առաջիկա խաղին ավելի հավանական է դառնում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ