Հնարավոր է՝ Մեսին վիրահատվի

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին կարող է ավելի երկար ժամանակ շարքից դուրս մնալ, քան նախատեսվում էր:

Ուրուգվայի հավաքականի դեմ հանդիպմանը, որում արգենտինացիները հաղթեցին Մեսիի միակ գոլի շնորհիվ, «Բարսելոնայի» հարաձակվողն աճուկի վնասվածք էր ստացել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել ենք, Մեսին միացել է «Բարսելոնային» և սեպտեմբերի 5-ին պետք է բուժզննում անցներ:

Իսպանական Marca-ն գրում է, որ եթե բժիշկների մտահոգությունը հաստատվի, ապա արգենտինացին ստիպված կլինի վիրահատվել: Լիարժեք ապաքինման համար կարող է պահանջվել մի քանի ամիս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ