Հմուտ պաշտպանությամբ Կարյակինը հասավ ոչ-ոքի արդյունքի

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի առաջնության մրցախաղի 4-րդ պարտիան, որում սպիտակներով խաղում էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, 94-րդ քայլին խաղաղ ելք ունեցավ: Ինչպես նախորդ տուրում, այս անգամ էլ Մագնուս Կառլսենը պարտիայի ընթացքում առավելություն ուներ, սակայն Կարյակինին հաջողվեց անթերի պաշտպանվել ու պարտիան ավարտել ոչ-ոքի: Մրցախաղի հաշիվը դարձավ 2:2: 4-րդ պարտիան ամենաերկարատևն էր:

Այսօր մրցախաղի մասնակիցները կհանգստանան, իսկ վաղը կկայանա 5-րդ պարտիան, որում սպիտակներով կխաղա աշխարհի չեմպիոնը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ