Հիգուայինն Իտալիայի չեմպիոնի հետ համաձայնության է եկել քառամյա պայմանագրի շուրջ

Թուրինի «Յուվենտուսը» համաձայնության է եկել «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Հիգուայինի հետ քառամյա պայմանագրի շուրջ՝ հայտնում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Նշվում է, որ Իտալիայի չեմպիոնը պատրաստվում է պաշտոնական առաջարկ կատարել «Նապոլիին» 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու վերաբերյալ:

Թուրինյան ակումբն անձամբ ֆուտբոլիստին կատարել է քառամյա պայմանագրի առաջարկ՝ տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով, որը բավարարել է թե՛ արգենտինացուն, թե՛ նրա գործակալին:

Այժմ «Յուվենտուսը» պետք է համաձայնության գա նեապոլյան ակումբի հետ տրանսֆերային արժեքի շուրջ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ