Հիգուայինն ընտրել է խաղային համարը

«Յուվենտուսի» նորեկ Գոնսալո Հիգուայինը հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:

Այսօր «Նապոլիից» 90 մլն եվրոյի դիմաց ձեռք բերված հարձակվողը բուժզննումն անցնելուց հետո պաշտոնապես ներկայացվել է երկրպագուներին: Հիգուայինն իր ձեռքերում պահել է 9 համարի մարզաշապիկը, որով էլ «Յուվենտուսի» կազմում հանդես է գալու 2016/17 մրցաշրջանում:

Նշենք, որ նախկինում «Յուվենտուսի» 9 համարը կրել են Ալվարո Մորատան, Զլատան Իբրահիմովիչը և Մարսելո Սալասը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ