Հիգուայինն առաջին գոլն է խփել «Յուվենտուսի» կազմում

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Գոնսալո Հիգուայինն առաջին անգամ գոլի հեղինակ է դարձել թիմի կազմում:

«Յուվենտուսի» երիտասարդական թիմի հետ ընկերական խաղի առաջին խաղակեսից 5 րոպե առաջ 28-ամյա արգենտինացին անկյունայինից կատարված փոխանցումը եզրափակել է գլխի դիպուկ հարվածով:

Հիշեցնենք, որ Հիգուայինը «Յուվենտուս» է տեղափոխվել «Նապոլիից»: Գործարքը դարձել է ֆուտբոլի պատմության 4-րդ ամենաթանկարժեք ձեռքբերումը՝ 90 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ