Հիգուայինը որակազրկվել է 4 խաղով

Ինչպես  ակնկալվում էր «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Հիգուայինը որակազրկվել է 4 խաղով ոչ սպորտային վարքագծի համար «Ուդինեզեի» դեմ խաղում (1-3): Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է Հիգուայինին 20 հազար եվրոյով:

Հանդիպման 72-րդ րոպեին արգենտինացին ստանալով 2-րդ դեղին քարտը՝  հրեց մրցավարին և փորձեց կռիվ հրահրել խաղադաշտում:

Նշենք, որ մեկ խաղով որակազրկվել է նաև «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցո Սարին՝ խաղի մրցավարական անձնակազմին քննադատելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ