«Հիգուայինը դավաճան է. Մարադոնան այդպես չէր վարվի». երկրպագուների միտինգը Նեապոլում

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Գոնսալո Հիգուայինը բուժզննում է անցնում Թուրինում ու մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը: Դրանից հետո նեապոլյան ակումբի երկրպագուները զայրացած դուրս են եկել Նեապոլի կենտրոնական փողոց, որտեղ այրել են արգենտինացու մարզաշապիկը:

«Մենք զայրացած ենք: Այսպես չեն վարվում: Հիգուայինը մեզ համար ավելին էր, քան պարզապես ֆուտբոլիստ: Նա մեզ համար խորհրդանիշ էր, սակայն առանց վարանելու դավաճանեց մեզ:

Հիգուայինը ցույց տվեց իր էությունը, իսկ Մարադոնան երբեք այսպես չէր վարվի»,- ANSA գործակալությունը մեջբերում է ցուցարարներից մեկի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ