Հիգուային. «Րոպե անգամ չէի ուզում անցկացնել Դե Լաուրենտիսի հետ»

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Գոնսալո Հիգուայինն անդրադարձել է «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի քննադատությանը:

«Մեր հարաբերությունները երբեք էլ լավ չեն եղել, քանի որ ես այլ մտածելակերպ ունեմ: Իմ որոշմանը հիմք հանդիսացավ հենց նա: Խնդիրը մեր փոխհարաբերությունն էր: Ես մեկ րոպե անգամ չէի ուզում անցկացնել Դե Լաուրենտիսի հետ:

Երեք տարի անց ես հասկացա, որ ամեն ինչ ավարտված է իմ նշած պատճառով: Ես շնորհակալ եմ երկրպագուներին ու թիմակիցներիս, բայց նույնը չեմ կարող ասել Դե Լաուրենտիսի մասին:

Այժմ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Յուվենտուսին» այն ջանքերի համար, որ գործադրել են իմ տրանսֆերը գնելու համար:

«Յուվենտուսը» մեծագույն թիմ է: Այստեղ տեղափոխվելու հիմնական պատճառներից մեկը թիմի՝ հաղթողի մտածելակերպն է: Ես շնորհակալ եմ թիմի ղեկավարությանը: Հիմա պետք է ապացուցեմ, որ արժանի եմ»,- Football Italia-ն փոխանցում է Գոնսալո Հիգուայինի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ