Հիգուային. «Հասկանում եմ «Նապոլիի» երկրպագուների զայրույթը»

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Հիգուայինն անդրադարձել է «Նապոլիից» «Յուվենտուս» տեղափոխության որոշմանը՝ հայտարարելով, որ հասկանում է նեապոլյան ակումբի երկրպագուների զայրույթը:

«Ես հեռացա «Ռեալից», քանի որ ցանկանում էի մշտապես խաղալ: Դրա համար էլ ընտրեցի «Նապոլին»: Ֆանտաստիկ փուլ էր իմ կարիերայում: Ինձ դուր էին գալիս թիմը, երկրպագուները, քաղաքը: Փշաքաղվում էի, երբ մտածում էի, որ Մարադոնան ևս «Նապոլիում» է խաղացել, ու մեզ համեմատում են:

Այս հարցի վերաբերյալ ոչինչ չունեմ ավելացնելու: Արդեն ասել եմ ու չեմ ուզում վերադառնալ: Հիմա ինձ նոր քայլեր են սպասվում Թուրինում, ու դա լավ է:

«Նապոլիի» երկրպագուները միշտ ջերմ վերաբերմունք են ցուցաբերել իմ նկատմամբ, և ես հասկանում եմ նրանց զայրույթը, սակայն դա իմ որոշումն է: Մեծ ողջույն եմ հղում «Նապոլիի» երկրպագուներին»,- Football Italia-ն փոխանցում է Հիգուայինի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ