Հիգուային. «Ավելորդ քաշիս վերաբերյալ քննադատությունները ինձ չեն անհանգստացնում»

«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Հիգուայինը պատմել է իր երազանքների մասին, ինչպես նաև շեշտել, որ իրեն չի անհանգստացնում քննադատությունները, որոնք հնչում են իր ավելորդ քաշի վերաբերյալ:

«Իմ երազանքը «Յուվենտուսի» հետ տիտղոսներ նվաճելն է: Ես ցանկանում եմ շատ գոլեր հեղինակել և հաղթանակներ տանել: Ցանկանում եմ նաև մի լավ աղջիկ գտնել, ընտանիք կազմել և դառնալ կնոջս համար լավագույն ամուսինը:

Կարծում եմ, որ Սերիա Ա-ն հարձակվողների համար ամենաբարդ առաջնությունն է: Այստեղ այդքան էլ հեշտ չէ գոլեր խփել:

Ինձ չի անհանգստացնում ավելորդ քաշիս վերաբերյալ քննադատությունները: Բայց եթե ինչ-որ մեկը կասկածներ ունի իմ ֆիզիկական կարողություններ վերաբերյալ, ապա կարող է հարցնել ֆիզպատրաստվածության մարզչին, նա շատ գոհ է իմ մարզավիճակից»,-ասել է արգենտինացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ