Հիգուաինը կարող է որակազրկվել 3 կամ ավելի խաղերով

«Նապոլիի» հարձակվող Գոնսալո Հիգուաինը կարող է չմասնակցել ակումբի առաջիկա խաղերում: Արգենտինացին Ա Սերիայի վերջին տուրում «Ուդինեզեի» դեմ խաղի ժամանակ հեռացվել էր խաղադաշտից:

Հանիդպման վերջնամասում, երբ նեոպոլիտանցիները զիջում էին 1-3 հաշվով, արգենտինացին հարվածել է մրցակցի պաշտպան Ֆելիպեին և երկրորդ անգամ զգուշացվելուց հետո ստացել է կարմիր քարտ: Սակայն Հիգուիաինը միանգամից չի լքել խաղադաշտը և փորձել է վիճարկել մրցավարի որոշումը:

Նշվում է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան  կարող է Հիգուաինին որակազրկել 3 կամ ավելի խաղերով:

Արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում խփել է 30 գոլ և շարունակում է գլխավորել Ա Սերիայի ռմբարկուների ցուցակը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ