Հիգուաինը դարձավ Ա Սերիայի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

Երեկ հայտնի դարձավ, որ «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Հիգուայինը մարզական կարիերան կշարունակի «Յուվենտուսում»:

«Յուվենտուսը» Հիգուայինի տրանսֆերի դիմաց կվճարի սահմանված հրաժարագինը՝ 90 միլիոն եվրո:

Այսպիսով Գոնսալո Հիգուաինը դարձավ Ա Սերիայի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Վերջինս կարողացավ գերազանցել Հերնան Կրեսպոյի ռեկորդը, ով «Պարմայից» «Լացիո» էր տեղափոխվել 55 մլն եվրոյի դիմաց:

Բացի այդ արգենտինացին հայտնվեց ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստների եռյակում: Այդ ցուցանիշով Հիգուաինը զիջում է Ռոնալդուին(94մլն) և Գարեթ Բեյլին (100մլն):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ