Հիգուային. «Որքան շատ ինձ գեր անվանեք, այդքան շատ գոլ կխփեմ»

«Յուվենտուսի» նորեկ Գոնսալո Հիգուայինը խոսել է Սերիա Ա-ում «Ֆիորենտինայի» նկատմամբ հաղթանակի և իր առաջին գոլի մասին:

«Չեմ բարկանում, որ ինձ գեր են անվանում: Թող շարունակեն այդպես անվանել, իսկ ես կշարունակեմ գոլեր խփել: Որքան շատ նրանք ինձ գեր անվանեն, այնքան շատ ես գոլ կխփեմ: Արդեն 20 օր է մարզվում եմ, իսկ մինչ այդ 37 օր չէի մարզվել և անկեղծ ասաց չեմ հասկանում, թե ինչու են այդքան հետաքրքրվում իմ տեսքով:

Երազում էի, որ իմ առաջին հանդիպումը «Յուվեի» կազմում այսպես անցներ: Կողքից շատ հեշտ է թվում, սակայն իսկապես շատ դժվար է»,- ասել Հիգուայինը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ