Հիդինգ. «Բոլորը ցանկանում են, որ Կոստան նրանց համբուրի կամ «կծի»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը մեկնաբանել է իր թիմի հարձակվող Դիեգո Կոստայի պահվածքը:

«Իհարկե, Կոստայի որակազրկումը մեզ չի ուրախացնում: Մոտ ժամանակներս պարզ կլինի կերակարաձգեն նրա որակազրկումը, թե ոչ: Նա շատ է ցանկանում խաղալ և շատ դժգոհ է նման ելքից:

Բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են, որ Կոստան նրանց համբուրի կամ «կծի»: Բերին շատ ճիշտ վարվեց, որ պատմեց, թե ինչ է եղել իրականում: Հիմա մենք մտածում ենք՝ ինչպես օգտագործել Դիեգոյին:

Մենք նրան բազմիցս ասել ենք, որ պետք է կառավարի իր զգացմունքները և դրանք վերածի գոլերի: Իսպանացու խաղը մեզ ուրախացնում է: Սակայն  չենք կարող երաշխավորել, որ նրան չեն հրահրի: Այստեղ առաջ է գալիս բնավորության խնդիրը: Մեզ մնում է միայն հուսալ, որ նա չի շարունակի այս կերպ»,-ասել է հոլանդացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ