Հիցֆելդ. «Բավարիան» երբեք չի գնի Մեսիին և Ռոնալդուին

Դորտմունդի «Բորուսիայի» և «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիցֆելդը մեկնաբանել է մյունխենյան ակումբի տրանսֆերային քաղաքականությունը և նշել, որ ակումբը չի պատրաստվում մեծ գումարներ ծախսել տրանսֆերների վրա:

«Մյունխենցիները պարբերաբար գնում են լավ ֆուտբոլիստների և ամրապնդում են կազմը ` ժամանակին պայմանագիր ստորագրելով:

Սակայն «Բավարիան» երբեք չի գնի համաշխարհային աստղի: Մեսին, Ռոնալդուն, Նեյմարը, Իբրահիմովիչը կամ Սուարեսը երբեք չեն տեղափոխվի գերմանական ակումբ:

Վճարել ինչ-որ մեկի համար 100 մլն եվրո և նրանց տալ բարձր աշխատավարձեր, դա նրանց փիլիսոփայությունն ու ոճը չէ»,- ասել է Հիցֆելդը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ