Հիանալի նորություն կաբելային հեռուստատեսություն ունեցողների համար

Սպորտային «Մատչ» հոլդինգը  ԱՊԼ-ի մոտակա 3 խաղաշրջանի ցուցադրման իրավունք է ստացել, ասվում է մամլո հաղորդագրություններում:

Համաձայնագրի ժամկետը մինչև 2019թ.-ի ամռանն է: Թեմատիկ հեռուստալիքները կհեռարձակեն ԱՊԼ-ն ողջ ծավալով, մի քանի խաղեր կցուցադրվեն «Մատչ TV»-ով:

«Մատչ TV»-ի ալիքները գործում են նաև Հայաստանում և հայ երկրպագուները կարող են դիտել ԱՊԼ-ի հանդիպումները կաբելային հեռուստատեսության միջոցով:

Ավելացնենք, որ այս տարվանից Պրեմիեր լիգայում հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ