Հայտնի է, թե որքան գումար կստանան Եվրոպա լիգային մասնակցող թիմերը

ՈւԵՖԱ-ն հայտարարել է, թե որքան գումար են ստանալու Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությանը մասնակցող թիմերը:

Բոլոր 48 թիմերը խմբային փուլին մասնակցելու համար կստանան նվազագույնը 2,6 միլիոն եվրո: Յուրաքանչյուր հաղթանակի համար թիմերը կստանան 360 հազար եվրո, ոչ-ոքիի համար՝ 120 հազար եվրո:

Չօգտագործված միջոցները(յուրաքանչյուր ոչ-ոքիի համար սահմանված 120 հազար եվրո-խմբ.) կամփոփվեն ու կբաժանվեն՝ ըստ թիմերի՝ խմբային փուլում տարած հաղթանակների:

Խմբային փուլում հաղթող դարձած թիմերը կստանան 600 հազար եվրո, երկրորդ տեղն զբաղեցրած թիմերը՝ 300 հազար եվրո: 1/16 եզրափակիչի մասնակիցները կստանան 500 հազար եվրո, 1/8 եզրափակիչի մասնակիցները՝ 750 հազար եվրո, քառորդ եզրափակիչի մասնակից թիմերը՝ 1 միլիոն եվրո, կիսաեզրափակիչին մասնակցող թիմերը՝ 1,6 միլիոն եվրո:

Եվրոպա լիգայի հաղթողը կստանա ևս 6,5 միլիոն եվրո պարգևավճար, իսկ փոխչեմպիոնը՝ 3,5 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ