ՀՖՖ. «Փյունիկ» – «Ալաշկերտ» խաղում կայացվել է սխալ որոշում

Երևանի «Փյունիկը» իր պաշտոնական կայքում ներկայացրել է ՀՖՖ-ի պատասխանը՝ Բարձրագույն խմբի 2-րդ տուրում «Ալաշկերտի» դարպասը խփած գոլը չհաշվելու համար ներկայացված բողոքին:

«ՀՖՖ մրցավարական կոմիտեն 15.08.2016թ-ին կայացած նիստում քննարկել է սույն թվականի օգոստոսի 13-ին կայացած Բարձրագույն խմբի «Փյունիկ»- «Ալաշկերտ» խաղի մրցավարությունը, այդ թվում նաև 59-րդ րոպեին կայացած դրվագը:

Խաղի տեսուչ Ա. Հարությունյանը նշել էր, որ խաղի ընթացքում մրցավարական անձնակազմի կողմից կայացվել են սխալ որոշումներ, ներառյալ՝ բողոքում նշված խաղային դրվագում մրցավարի օգնական Մ. Ղազարյանի կողմից սխալ արձանագրված խաղից դուրս դիրքը, որի արդյունքում չի արձանագրվել «Փյունիկ» թիմի կողմից խփած ճիշտ գոլը:

Սխալ որոշումներ կայացրած մրցավարական անձնակազմի անդամներին տեսուչ Ա. Հարությունյանը գնահատել է անբավարար:

Դիտելով խաղի վիճահարույց դրվագները՝ ՄԿ անդամները համաձայնվեցին տեսուչի որոշման հետ:

Հայտնում ենք ձեզ, որ ՄԿ-ն սխալ որոշումներ կայացրած մրցավարական անձնակազմի երեք անդամներին տույժի է ենթարկել, որակազրկելով նրանց երեք մրցափուլով՝ համաձայն մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին կանոնակարգի»:

«Փյունիկ» – «Ալաշկերտ» հանդիպման մրցավարական անձնակազմում եղել են Արտակ Սիմոնյանը /գլխավոր մրցավար/, Վանիկ Սիմոնյանն ու Մեսրոպ Ղազարյանը /եզրային մրցավարներ/:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ