ՀՖՖ-ն հերքում է. Հայաստան – Էլ Սալվադոր հանդիպումը տեղի կունենա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է այն տեղեկությունը, թե Հայաստանի ազգային հավաքականի ու Էլ Սալվադորի ընտրանու միջև ընկերական խաղը տեղի չի ունենալու: Ստորև ներկայացնում ենք ՀՖՖ-ի հայտարարությունն առանց խմբագրման:

«Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չի կայանալու։ Կազմակերպիչները դժգոհ էին Հայաստան-Գվատեմալա հանդիպման տոմսերի վաճառքից և մտավախություն ունեին, որ հաջորդ հանդիպմանը հանդիսականների թիվը բավարար չի լինի մարզադաշտում։ Հանդիպման չեղարկման մասին հայտարարությունը արվել է թյուրիմացաբար։՝ ելնելով տեխնիկական խնդիրներից, որոնք արդեն լուծվել են։ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կայանալու է։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ է անում ԱՄՆ-ում և հատկապես Լոս-Անջելեսում բնակվոր մեր բոլոր հայրենակիցներին անպայման ներկա գնտվել հանդիպմանը և սատարել մեր հավաքականին։ Ձեր աջակցությունը շատ կարևոր է մեզ համար»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ