ՀՖՖ-ն 500 հազար դրամով տուգանել է «Գանձասար-Կապանին», 50 հազարականով՝ «Փյունիկին» և «Ալաշկերտին»

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը՝ ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:

Անցած շաբաթ թույլ տված կարգապահական խախտումների համար ՀՖՖ-ի կողմից խոշոր չափերի տույժերով պատժվել են «Գանձասար-Կապան» (500 հազար դրամ), «Փյունիկ», «Ալաշկերտ» (50 հազարական դրամ) և «Արարատ» (30 հազար) ակումբները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՖՖ-ի պաշտոնական պարզաբանումները.

28/11/16թ. «Գանձասար-Կապան-2» – «Փյունիկ-2» (ԱԽ054) խաղին «Գանձասար- Կապան-2» թիմի ֆուտբոլիստ Սուրեն Առաքելյանի (N 12445) հեռացման, մրցակցին հարվածելու և հայհոյելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 7-րդ և 11-րդ կետերի համաձայն` որակազրկել 8 խաղով, «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին տուգանել 250000 դրամ:

27/11/16թ. «Գանձասար-Կապան» – «Ալաշկերտ» (ԲԽ048) խաղին «Գանձասար-Կապան» թիմի ֆուտբոլիստ Ալեքսանդր Պետրոսյանի (N 805) հեռացման, մրցակցին ձեռքով հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն` որակազրկել 4 խաղով, «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:

27/11/16թ. «Գանձասար-Կապան» – «Ալաշկերտ» (ԲԽ048) խաղին մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` «Գանձասար-Կապան» թիմին զգուշացնել, որ կրկման դեպքում մարզադաշտը կորակազրկվի, «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 դրամ:

28/11/16թ. «Ալաշկերտ-2» – «Շիրակ-2» (ԱԽ056) խաղին «Ալաշկերտ-2» թիմի ֆուտբոլիստ Վլադիմիր Ուլուխանյանի (N 9884) հեռացման (նույն խաղում 2 զգուշացում /2-րդ դեպք/) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` որակազրկել 2 խաղով, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:

28/11/16թ. «Գանձասար-Կապան-2» – «Փյունիկ-2» (ԱԽ054) խաղին «Փյունիկ-2» թիմի ֆուտբոլիստ Ռոբերտ Մինասյանի (N 11864) հեռացման, մրցակցին հայհոյելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` որակազրկել 2 խաղով, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:

27/11/16թ. «Արարատ» – «Բանանց» (ԲԽ046) խաղին 20 ֆուտբոլիստի փոխարեն 17 ֆուտբոլիստ հայտավորված լինելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 34-րդ կետի համաձայն` «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 դրամ:

 

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ