Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը ներկայացնող հեծանվորդները Ծաղկաձորի հավաքի շրջանակներում նախապատրաստվում են Եվրոպայի երիտասարդների առաջնությանը, տեղեկացնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից:

Հեծանվորդները Ծաղկաձոր են մեկնել հունիսի 19-ին: «Քանի որ արդեն  ունենք ձևավորված հավաքական թիմ՝ հիմնական շեշտը դնում ենք դիմացկունության և արագություն զարգացնելու վրա: Այս հավաքին մասնակցում են Պավել Ստեփանյանը, Ռոբերտ Խաչատրյանը և Նիկոլայ Գասպարյանը: Իտալիայում մեզ կմիանա Էդգար Ստեփանյանը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում փաստեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:

Հավաքը կավարտվի հուլիսի 6-ին, իսկ հավաքականը Իտալիա կմեկնի հուլիսի 8-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ