Հերթական մեդալը՝ սամբոյի աշխարհի առաջնությունից

Ռումինիայի Պլոեշտի քաղաքում շարունակվում է սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Մրցումային երրորդ օրը Հայաստանի թիմին երրորդ մեդալն է պարգևել Բորիս Շատվերյանը: 70 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկը կիսաեզրափակչում պարտվել է վրացի Գագի Լիչելիին ու արժանացել բրոնզե մեդալի:

Հետաքրքիր է, որ նույն քաշային կարգում մյուս բրոնզե մեդալը բաժին է հասել Գեորգիոս Մարգարյանին, ով ներկայացնում էր Վրաստանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ