Հերթական գրանդ ակումբն է միացել Մխիթարյանի տրանսֆերային պայքարին

Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել անգլիական գրանդ ակումբները:

Ինչպես նախկինում հաղորդել ենք, Լոնդոնի «Արսենալը», «Չելսին» ու «Տոտենհեմը», ինչպես նաև Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված են Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների ձեռքբերմամբ:

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, «Մանչեսթեր Յունայթեդը» ևս միացել է 27-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերային պայքարին:

Կայքը գրում է նաև, որ «Յուվենտուսը» Մխիթարյանին տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել, իսկ Լոնդոնի «Արսենալը»՝ ավելի շատ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ