«Հերտայի» պաշտպանը ներողություն է խնդրել

«Հերտայի» պաշտպան Սեբաստյան Լանգկամպը ներողություն է խնդրել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպմանն իր սիմուլյացիայի համար, որը դարձավ Էմրե Մորի հեռացման պատճառ:

Դրվագներից մեկում պաշտպանը «սիրալիր» գրկել էր թուրք ֆուտբոլիստին: Վերջինը նյարդայնացավ ու թեթև հրեց Լանգկամպին ու արժանացավ կարմիր քարտի:

«Ես փոշմանել եմ իմ պահվածքի համար, ուղղակի խաղի մթնոլորտն ինձ ստիպեց: Ոչ մի կարմիր քարտ չկար, կներեք»,- ասել է Լանգկամպը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ