Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Բորուսիային»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Հայ ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել իր նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիային»:

«Սիրելի ընկերներ և երկրպագուներ:

Ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը և շնորհալակություն հայտնել բոլորին Դորտմունդի «Բորուսիայում».  ակումբի ղեկավարությանը, մարզչական շտաբին և իհարկե բոլոր երկրպագուներին՝ իրենց սիրո և աջակցության համար անցած մրցաշրջանների ընթացքում: Երբեք չեմ մոռանա  խաղադաշտում և դրանից դուրս միասին անցկացրած պահերը անցած 3 տարիների ընթացքում: Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել այպսիսի հզոր ակումբը և քաղաքը:

Երբ մտածում եմ իմ արմատների և հորս ֆուտբոլային կարիերային մասին, հիշում եմ, որ իմ հայրը ինձ սովորցրել է ընդունել նոր մարտահրավերներ և սա անում իմ ընտանիքի ժառանգության համար: Ես պետք եմ դիմեմ այս քայլին և միանամ «Մանչեսթեր Յունայթեդին»:

Շնորհալակություն ևս մեկ անգամ այս հիշողությունների համար: Դուք միշտ տեղ կունենաք իմ սրտում:

Սիրով՝ Միկի»,-գրել է Հենրիխը իր ֆեյսբուքյան էջում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ