Հենրիխ Մխիթարյանն ու «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին անգամ կխաղան Եվրոպա լիգայի եզրափակչում

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլում հաղթեց «Սելտային» և դուրս եկավ եզրափակիչ փուլ:

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին անգամ է հասնում Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը կխաղա Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլում:

Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա Ստոկհոլմում մայիսի 24-ին: Միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Այաքսը»: Նշենք, որ մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած թիմերը 85 տոկոս հավանականությամբ հաղթել են տարբեր առաջնությունների եզրափակիչ հանդիպումներում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ