Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում՝ ըստ FourFourTwo-ի

Հեղինակավոր FourFourTwo ֆուտբոլային պարբերականը կազմել է տարվա 100 լավագույն ֆուտբոլիստների իր ամենամյա ցանկը, որի մեջ տեղ է գտել նաև Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը 60-րդն է ցանկում: Նա ավելի բարձր դիրք է գրավում, քան Խուան Մատան, Մարկո Ռոյսը, Ռենատու Սանշեսը, Ջեյմի Վարդին և մի շարք այլ ֆուտբոլիստներ:

Աղբյուրը նշում է, որ 2015/16 մրցաշրջանի ավարտին Մխիթարյանը հրաշքներ էր գործում, սակայն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո նրա ֆանտաստիկ խաղը մոռացավ թե՛ Ժոզե Մոուրինյոյի, թե՛ ֆուտբոլային աշխարհը:

60_mkhitaryan

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ