Հենրիխ Մխիթարյանին 17 տարեկանում առաջարկել են անգլիական ակումբի

Հայաստանի հավաքականում Իան Պորտերֆիլդի օգնական, իսկ ապա գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Թոմ Ջոնսը Manchester Evening News-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է անգլիական «Հալ Սիթիին»:

2006թ. Թոմ Ջոնսը զրուցել է «Հալ Սիթիի» գլխավոր մարզիչ Ֆիլ Պարկինսոնի հետ՝ խորհուրդ տալով ձեռք բերել 17-ամյա Հենրիխ Մխիթարյանին: Սակայն, այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում աշխատանքի թույլտվություն ստանալը չափազանց դժվար խնդիր է եղել, հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի հավաքականը չէր մտնում ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 70-յակում:

«Վարդան Մինասյանի հետ աշխատելիս մենք մի քանի ֆուտբոլիստ էինք առանձնացրել, և Հենրիխը համար 1-ն էր նրանց մեջ: Ես ասեցի՝ հրավիրիր նրան հավաքական: Նա հիանալի ֆուտբոլիստ էր:

Նրա էներգիան… երբ նա ստանում էր գնդակը, ապա այն ֆուտբոլիստներից էր, որ վազում անցնում էր մրցակիցների միջով: Նա փայլում էր:

Ես շատ մտերիմ էի նրա հետ: Նա շատ վստահ էր, որովհետև կարողանում էր շփվել, շատ հայ ֆուտբոլիստներ չէին կարողանում անգլերեն խոսել: Նա այդ կազմի ամենաերիտասարդն էր, բայց նրանցից էր, ում վրա կարելի էր հույս դնել»,-ասել է Ջոնսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ