Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Վեստ Հեմի» դեմ խաղում՝ ըստ M.E.N.-ի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով առավելության է հասել «Վեստ Հեմի» նկատմամբ:

Manchester Evening News-ը 10 բալանոց համակարգով գնահատել է Ժոզե Մոուրինյոյի թիմի ֆուտբոլիստների ելույթները: Հենրիխ Մխիթարյանը, ով «Յունայթեդի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 65-րդ րոպեին, ստացել է 6 գնահատականը:

Կայքը նրա ելույթի վերաբերյալ գրել է. ««Յունայթեդի» հարձակման գծի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, թեև նա հանդիպումը սկսեց նոր դիրքում՝ ձախ եզրում: Անհրաժեշտ է ավելի լավ ներգրավել այդ դիրքում»:

Նշենք, որ Մխիթարյանից բարձր գնահատական են ստացել միայն դարպասապահ Դավիդ դե Խեան և փոխարինման դուրս եկած Մարկուս Ռեշֆորդը: Նրանք գնահատվել են 8 բալով:

«Մանչեսթեր Յունայթեդի» 6-րդ անընդմեջ հաղթանակը Պրեմիեր լիգայում. Մխիթարյանը փոխարինվեց երկրորդ կեսում (տեսանյութ)

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ