Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր պայմանագրի և ՉԼ-ի մասին

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով երեկ «Հոֆենհայմի» դեմ խաղում գրավեց մրցակցի դարպասը և գոլային փոխանցում կատարեց, հանդիպումից հետո խոսել է ակումբի առաջիկա ծրագրերի և նաև իր պայմանագրի մասին:

«Ուզում եմ ասել, որ մենք Եվրոպայի թոփ 10 ակումբների շարքում ենք: Իհարկե ընթացիկ մրցաշրջանում մենք հանդես ենք գալիս Եվրոպայի Լիգայում, բայց մենք արդեն նախապատրաստվում ենք հաջորդ Չեմպիոնների լիգայի մրցաշարին:

Ինչ վերաբերվում է իմ պայմանագրին, ապա այդ մասին պաշտոնապես կհայտարարեն , երբ ամեն ինչ պարզ կդառնա: Ակումբը արդեն արել է առաջին քայլը և իմ գործակալը զբաղվում է այդ հարցով: Այժմ ես միայն մտածում եմ ֆուտբոլի մասին:

Մենք գեղեցիկ ֆուտբոլ ենք ցուցադրում: Բոլորը սիրում են մեր խաղաոճը: Դա ռոմանտիկ ֆուտբոլ է»,- ասել է Մխիթարյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ