Հենրիխ Մխիթարյանը SMS է ուղարկել Թոմաս Տուխելին

Գերմանական Bild-ը նոր մանրամասներ է հայտնել Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության համար:

Աղբյուրը հայտնում է, որ «Բորուսիան» ու Մխիթարյանի ներկայացուցիչները շատ մոտ են եղել նոր պայմանագրի կնքելուն: Մայիսի 23-ին ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է դորտմունդցիների հետ և քննարկել նոր 4-ամյա պայմանագրի մանրամասները, որով նախատեսված է եղել մոտ 7 մլն եվրո տարեկան աշխատավարձ:

Սակայն, որոշ ժամանակ անց Մխիթարյանը հաղորդագրություն է ուղարկել «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին՝ գրելով.«Ես գնում եմ Մանչեսթեր Յունայթեդ»: Դրանից հետո նոր պայմանագրի կնքումը դադարեցվել է, ու ակումբի հարաբերությունները Մխիթարյանի հետ կտրուկ վատացել են:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ